Ընդմիշտ խավարեց հոգուս արևը.
Դու՛ ես մեղավոր...
Սիրտս խոցում է քո մի բարևը.
Դու՛ ես մեղավոր...
Դու՛ ես մեղավոր, որ ճանաչեցի
Այս դաժան կյանքի դառը պահերը,
Դու՛ ես մեղավոր, որ երազեցի
Բոլոր անկատար, զուր հեքիաթները,
Դու՛ ես մեղավոր, որ ես սիրեցի
Եվ որ հասկացա` ինչ է ատելը,
Դու՛ ես մեղավոր, որ ես լռեցի`
Թաքուն պահելով տանջող ցավերը:
Հանկարծ չքացավ դեմքիս ժպիտը.
Դու՛ ես մեղավոր...
Ուրախ զարկերը կորցրեց իմ սիրտը.
Դու՛ ես մեղավոր...
A.M.
Комментариев нет:
Отправить комментарий