Խուլ անապատ...Խլացնող անդորր...Անձայն աղմուկ...
Սե՞ր... Ինչ վերաբերվում է սիրուն, ես մի փոքր տատանվում եմ: Երևի երբեք հնարավոր չէ նկատել այն պահը, երբ սկսում ես սիրել: Եվ ես չգիտեմ, թե երբ եմ սիրել նրան: Միայն գիտեմ, որ այդուհետ իմ կյանքը բաժանվեց երկու մասի` նրանից առաջ և նրա հետ (նկատի ունեմ նրան ճանաչելու ժամանակահատվածը): Միշտ մտածում եմ նրա մասին: Երբ չեմ ուզում մտածել, էլի մտածում եմ: Անհասկանալի է...Ամեն ինչ խճճվել է: Ամեն ինչ անցյալն է հիշեցնում: Սա ցնորաբե՞ր է: Երևի այո՛:
Ի՞նչ: Դու հոգնե՞լ ես: Դե թռի՛ր, գնա՛...սավառնի՛ր ու հիշի՛ր իմ պատմությունը: Ես ազատում եմ քեզ իմ կապանքներից` գտնվելով նրա կապանքներում: Վայելի՛ր երկնքի ազատությունը, ապրի՛ր կյանքը:
A.M.
...Ի՞նչ: Որտե՞ղ: Օ՜, այս դու՞ ես: Նորից բարև, իմ քմահաճ բարեկա՛մ: Ինչպե՞ս ես: Դե իհարկե լավ. պատճառ չունես վատ լինելու, կյանքդ ուրախ է ընթանում: Նե՛րս արի: Նստի՛ր, կխոսենք...
Այո՛, դու ճիշտ ես... Կյանքը բարդ է: Բայց այն երբեք կանգ չի առնում: Կյանքը մի պտուտան է, որը գտնվում է քաոսային վիճակում: Պետք է ապրել կյանքի ընթացքին զուգահեռ և անտեսել դժվարությունները:


...Ի՞նչ: Որտե՞ղ: Օ՜, դու արդեն այստեղ չես, իմ հեռավոր բարեկա՛մ...
Комментариев нет:
Отправить комментарий