пятница, 17 февраля 2012 г.

* * *


  Մի անգամ...
  Կար  մի կղզի , որտեղ ապրում էին  զգացմունքը և  մարդկային  արժեքները ` լավ տրամադրությունը , տխրությունը , իմաստությունը . . . ինչպես նաև մնացած բոլորը , այդ թվում սերը: Հանկարծ մի օր  բոլոր զգացումներին հայտնեցին , որ կղզին շուտով  խորտակվելու է : Հետեվաբար բոլորը պատրաստեցին իրենց նավակները և գնացին: Միայն սերը  սպասեց միայնակ ,մինչև վերջին րոպեն : Երբ կղզում մնաց  մի կտոր ցամաք, սերը որոշեց օգնություն խնդրել : Հարստությունը անցնում էր սիրո մոտով և սերը օգնություն խնդրեց նրանից .
  -Հարստություն դու կարող ես ինձ վերցնել քեզ հետ:
  -Չեմ կարող , որովհետև իմ նավակի մեջ շատ ոսկի ու արծաթ կա և քեզ համար տեղ չկա : Հետո  սերը օգնություն խնդրեց հպարտությունից .    
  -Հպարտություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ, իսկ վերջինս պատասխանեց .
  - Չեմ կարող , իմ նավակում ամեն ինչ գեղեցիկ է , դու կարող ես փչացնել ամեն ինչ :
   Այդ ժամանակ սերը դիմեց տխրությանը .
  - Տխրություն խնդրում եմ վերցրու ինձ քեզ հետ : 
  -Ախ սեր , -պատասխանեց տխրությունը ,- այնքան տխուր եմ , որ ուզում եմ մենակ մնալ:  
   Հետո լավ տրամադրությունը անցնում էր սիրո մոտով , և նա այնքան երջանիկ էր , որ նույնիսկ  չնկատեց , որ իրեն կանչում են : Հանկարծ  ինչ-որ ձայն ասաց . <<Գնանք սեր ես քեզ կվերցնեմ ինձ հետ >>: Կանչողը մի ծերուկ էր : Սերը իրեն այնքան երջանիկ և ուրախ զգաց, որ մոռացավ ծերուկի անունը հարցնել : Երբ նրանք հասան ցամաքին , ծերուկն անհետացավ  : Սերը հասակացավ , թե որքան էր պարտական ծերուկին և հարցրեց իմաստությունից .
  - Իմաստություն կարող ես ասել ով ինձ օգնեց:  
  -Դա ժամանակն էր , պատասխանեց իմաստությունը :
  -Ժամանակը, հարցրեց սերը , Բայց ինչու այնպես ստացվեց , որ ժամանակը օգնեց ինձ:
  Իմաստությունը պատասխանեց.
- Որովհետև միայն ժամանակը գիտի , թե ինչքան կարևոր է սերը կյանքում:

                                        

Комментариев нет:

Отправить комментарий