Հրեշտակները... Նրանք միշտ էլ կան,
Բայց հազվադեպ ենք նկատում նրանց.
Անտեսանելի են, կամ էլ մարդկային
Կերպարանքներն են թաքցնում նրանց:
Բայց հազվադեպ ենք նկատում նրանց.
Անտեսանելի են, կամ էլ մարդկային
Կերպարանքներն են թաքցնում նրանց:
Բայց քեզ տեսնում եմ...Դու չունես թևեր,
Չունես ոսկեշող օղակ քո գլխին,
Չունես թափանցիկ երկնագույն աչքեր.
Քո աչքերի մեջ կյանք կա ու հոգի:
Չունես ոսկեշող օղակ քո գլխին,
Չունես թափանցիկ երկնագույն աչքեր.
Քո աչքերի մեջ կյանք կա ու հոգի:
Քո աչքերի մեջ անդորր եմ գտնում,
Քո ջերմ հայացքում` տաքուկ լույսի շող,
Քո հոգու խորքում բարություն եմ զգում,
Եվ քո հուր-սրտի կրակը վառվող:
Քո ջերմ հայացքում` տաքուկ լույսի շող,
Քո հոգու խորքում բարություն եմ զգում,
Եվ քո հուր-սրտի կրակը վառվող:
Դու իմ ընկերն ես. ես սիրում եմ քեզ,
Սիրում եմ սիրով` վեհ ու անսահման:
Դու հրեշտակ ես. ես տեսնում եմ քեզ,
Տեսնում եմ սրտիդ կրակը անմար...
Սիրում եմ սիրով` վեհ ու անսահման:
Դու հրեշտակ ես. ես տեսնում եմ քեզ,
Տեսնում եմ սրտիդ կրակը անմար...
A.M.
Комментариев нет:
Отправить комментарий