Երբևէ փորձե՞լ եք ստեղծել այնպիսի տպավորություն, որ անսահման ուրախ եք, որ անասելի երջանիկ եք, որ ամեն ինչ հիանալի է: Ծիծաղել, որպեսզի չլացել: Ժպտալ, որպեսզի թաքցնել անմխիթար թախիծը: Զզվելի է... Ինչքա՞ն կարելի է...Ու՞մ խաբել: Հանուն ինչի՞: Միևնույն է, ոչ ոքի պետք չէ քո երջանկությունը: Հոգու խորքում բոլորն անտարբեր են: Նրանց չի հետաքրքրում քո հոգեվիճակը... Ավելորդ հոգս է... Եվ մենք շրջապատված ենք այդպիսի մարդկանցով: Բայց ու՞մ բողոքել: Մենք ենք ընտրել նրանց: Մենք ենք որոշել, որ մեզ պետք է շրջապատեն այդպիսի մարդիկ... Ե՞վ... Ի՞նչ անել...
Սպասել, մինչ կհայտնվեն նրանք, ովքեր կհասկանան, կգնահատեն: Նրանք, ում համար միևնույն չեն լինի քո զգացմունքներն ու զգացողությունները: Սպասե՞լ... Հույսով սպասել... Բայց գիտե՞ք` վաղ, թե ուշ նրանք հայտնվում են: Հայտնվում են այն ժամանակ, երբ չես սպասում: Եվ ուրե՞մն: Երևի չպետք է սպասել... Չպետք է հոյսերով ապրել: Երևի պետք է ապրել ներկայով` ապագան տեսնելով միայն երազներում:
Շարունակել ժպտալ, քանի որ, ինչքան էլ միևնույն է մեզ շրջապատողների համար մեր երջանկությունն ու ուրախությունը, ավելի միևնույն է մեր տխրությունը... Այնպես որ, պետք չէ պարգևել նրանց այդ հաճույքը: Ժպտացե'ք, այո', ժպտացե'ք: Եվ կլինենք երջանիկ, անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր ներսում: Չէ՞ որ մեր ներքին աշխարհը ո'չ բոլորի համար է տեսանելի: Իսկ արտաքինը տեսնում են բոլորը: Եվ ի՞նչ իմանաս, միգուցե ստացվի փոխանցել մեր երջանկությունը նրանց, ովքեր ունեն դրա կարիքը... Ժպտացե~ք...

A.M.
Комментариев нет:
Отправить комментарий