суббота, 11 февраля 2012 г.

Իջնում է ձյունը...

Ձմեռ է: Ձյուն է...

Իջնում են հանդարտ ճերմակ փաթիլներ,
Իջնում են կամա՜ց, քնքշորե՜ն ու զգու՜յշ,
Անմեղ արցունքի անթիվ կաթիլներ 
Չքացան: Հիմա անդորր է, մշուշ:

Սիրտս, որ անհագ ապրում էր քեզնով,
Հոգիս, որ համառ տենչում էր միշտ քեզ,
Սերս, որ շնչում էր միայն քո շնչով 
Խլեցի քեզնից և ազատ եմ ես:

Պարում է ձյունը չքնաղ գիշերում, 
Երգում է ձյունը իմ սիրո մասին,
Սիրո, որ ամուր փակվել իմ սրտում,
Երազում էր միշտ միայն քո մասին:

Բայց նա չգիտի, որ դու խաբկանք ես,
Չգիտի, որ դու ունես վառ դիմակ,
Նա դեռ չգիտի, որ չեմ սիրում քեզ.
Ես նրան դա եմ ասում շարունակ:

Իջնում է ձյունը հանդա՜րտ, անաղմու՜կ,
Որ չխանգարի անդորրը սրտիս,
Փայլում է լուսնի շողերում դալուկ
Եվ ծածկում փայլը անցած հուշերիս:

Իսկ ազատությու՜նս...Չէ՞ որ իսկապես
Ազատ եմ հիմա, էլ չեմ սիրում քեզ:
Իջնում է ձյունը. չքնա՜ղ մի հանդես,
Իսկ այս պայքարում ես հաղթել եմ քեզ:

Ձմեռ է: Ձյուն է...
A.M.

Комментариев нет:

Отправить комментарий