Այսօր
երկնքից մի աստղ ընկավ,
Ընկավ՝ այլայլված օդը ճեղքելով,
Ընկավ սրտիս մեջ ու հոգիս մտավ՝
Իմ մութ աշխարհը լուսավորելով:
Ընկավ՝ այլայլված օդը ճեղքելով,
Ընկավ սրտիս մեջ ու հոգիս մտավ՝
Իմ մութ աշխարհը լուսավորելով:
Աստղը
պարգև էր, պարգև երկնքից,
Բայց բերկրանքին այդ պատրաստ չէ հոգիս.
Չեմ կարող գամել այդ աստղը սրտիս,
Ընդմիշտ ազատել նրան խավարից...
Բայց բերկրանքին այդ պատրաստ չէ հոգիս.
Չեմ կարող գամել այդ աստղը սրտիս,
Ընդմիշտ ազատել նրան խավարից...
Ու գիտե՞ս՝ ինչու էլ չեմ վախենում.
Ես ճաշակել եմ համը բաժանման...
Մերթ քաղցր է և մերթ դառը անսահման
Սև սուրճի նման, որ ես չեմ սիրում...
Ես ճաշակել եմ համը բաժանման...
Մերթ քաղցր է և մերթ դառը անսահման
Սև սուրճի նման, որ ես չեմ սիրում...
Հիմա մրսում եմ. քամին ուժեղ է,
Եվ օդում ձյունն է փափուկ օրորվում...
Իմ սիրո՜ երգը... Այն փառահեղ էր,
Ափսո՜ս՝ բառերը արդեն չեմ հիշում...
Եվ օդում ձյունն է փափուկ օրորվում...
Իմ սիրո՜ երգը... Այն փառահեղ էր,
Ափսո՜ս՝ բառերը արդեն չեմ հիշում...
Комментариев нет:
Отправить комментарий