Լազուր երկինքս
անձրև էր թափում,
Որ ջրեր ծաղկող երջանկությունս,
Կայծակն էլ այնպե՜ս անձայն եր փայլում,
Ասես ժպտում էր ինձ բնությունս…
Որ ջրեր ծաղկող երջանկությունս,
Կայծակն էլ այնպե՜ս անձայն եր փայլում,
Ասես ժպտում էր ինձ բնությունս…
Գիտե՞ս՝ քո սերը
ես չեմ երազում,
Եվ չեմ տառապում անձրևից, ցրտից,
Քո որոտներից ես չեմ վախենում
Ու չեմ թաքնվում ավերակներից:
Եվ չեմ տառապում անձրևից, ցրտից,
Քո որոտներից ես չեմ վախենում
Ու չեմ թաքնվում ավերակներից:
Նրանք իմ տունն
են, իմ օթևանը,
Իմ խաղաղ օրվա խինդն ու ծիծաղը,
Իմ գիշերների մեղմիկ օրորը.
Դրանք էլ քոնն են, ո՛ղջը, բոլո՜րը:
Իմ խաղաղ օրվա խինդն ու ծիծաղը,
Իմ գիշերների մեղմիկ օրորը.
Դրանք էլ քոնն են, ո՛ղջը, բոլո՜րը:
Մի՛ խոսիր: Գիտեմ՝
սիրտդ հեռու է
Եվ չի հանդիպի երբեք իմ սրտին,
Բայց հոգիս հոգուդ հավերժ ընկեր է.
Արևը՝ ձյունին, ձյունը՝ արևին…
Եվ չի հանդիպի երբեք իմ սրտին,
Բայց հոգիս հոգուդ հավերժ ընկեր է.
Արևը՝ ձյունին, ձյունը՝ արևին…
A.M.
Комментариев нет:
Отправить комментарий