пятница, 30 декабря 2011 г.

Շնորհավոր գալիք Նոր տարի !!!

 

   Շուտով բոլոր ընտանիքները կհավաքվեն սիրով պատրաստված սեղանի շուրջ, կխմեն անցնող տարվա կենացը: Հետո նորից կլցնեն բաժակները ոսկեգույն շամպայնով և կգանգնեն օրվա գլխավոր հերոսի՝ Տոնածառի շուրջ: Կնայեն ժամին, և բոլորի դեմքերին կզգացվի սպասումի հաճելի անհանգստություն: Եվ վերջապես բոլոր ժամացույցները բարձր կկանչեն << 00:00 >>-ն: Եվ երջանկությունը ամենատարբեր ձևերով դուրս կգա մարդկանց սրտերից. ոմանց աչքերին արցունքներ կերևան, ոմանք, ինչպես երբեք, կժպտան անկեղծ ժպիտով, ոմանք ուրախությունից կգոռան, ոմանք ուղղակի ժեստերով կարտահայտեն իրենց երջանկությունը, ոմանք կգրկախառնվեն, կհամբուրվեն, կսկսեն պարել, երգել: Բոլորը կդիտեն գեղեցիկ հրավառությունը: Երազանք կպահեն, հույս ունենալով, որ անպայման կկատարվի:

   Եվ շա՜տ քչերը կնկատեն երեխաների ուրախ աչքերում թաքնված սպասումը, որ շուտով հրաշք կլինի, և Սանտան թռչող սահնակով կանցնի լուսնի մոտով ու նվերներ կնետի ներքև: Նրանց աչքերում միշտ ապրում է այդ սպասումը: Նույնիսկ առավոտյան վեր են թռչում անկողնուց և վազում Տոնածառի մոտ՝ գտնելու ա՛յն արկղը, որը Սանտան է բերել գիշերը: Բայց գտնում են միայն սիրելի ծնողների պատրաստած նվերները: Եվ միևնույն է շարունակում են հավատալ ու սպասել...
   Նրան սպսում ենք միշտ, նույնիսկ մեծ տարիքում... Եվ ամեն անգամ հավատացնում ենք ինքներս մեզ, որ մյուս տարի անպայման կգա: Սակայն անցնում են տարիներ, իսկ նա չկա ու չկա: Բայց սպասումն այդ հաճելի է:  




   Սկսվում է նոր տարին՝ նոր ծրագրերով: Եվ բոլորը ցանկանում են, որ այս տարին մյուսից ավելի բարեբեր ու հաջողակ լինի: 
A.M.

                                    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ!!!


суббота, 10 декабря 2011 г.

Ո՞վ եմ ես


Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն անկունքով հազարավոր,
Իմ զայրույթը՝ լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:
Հովհ.Թումանյան
   Ես Ամալյան եմ: Ապրում եմ իմ կյանքի տասնվեցերորդ աշունը:Մարդիկ, բնություն, արվեստ,հավատ.ահա այն երեևույթները, որոնք իմաստավորում են իմ կյանքը:
   Ես սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, հարազատներիս:Իմ հոգում կուտակված ամբողջ սիրով սիրում եմ բոլոր մարդկանց,նրանց, ովքեր արդեն չկան,ովքեր ապրում են և նրանց, ովքեր դեռ պիտի ծնվեն:Սիրում եմ նրանց իմ մարմնի ամեն մի բջջով:Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք չեն գնահատում իմ սերը, ես էլի՛ սիրում եմ:Սիրում եմ՝ փոխարենը չպահանջելով ոչինչ:Եվ ինչպե՞ս կարող եմ չսիրել.չէ՞ որ Աստված , ստեղծելով մարդկանց,ասաց. << Սիրեցե՛ք միմյանց>>:
   Ես սիրում եմ բնությունը:Սիրում եմ, քանի որ նրա մի մասնիկն եմ:Սիրում եմ ծառերը, ծաղիկները, որոնք զարդարում են մեր շրջապատը:Սիրում եմ գետերն ու լճերը, որոնք մաքրում են մեր հոգիները:Մի յուրահատուկ սիրով սիրում եմ ծովը:Սիրում եմ առաջին իսկ հանդիպումից սկսած:Նա է ինձ ոգեշնչում, նա է իմ ստեղծագործությունների ակունքը, իմ սկիզբն ու ավարտը:
  Սիրում եմ երաժշտությունը.նա պատմում է հոգիների ցնծության և դժբախտության մասին:Սիրում եմ աշխարհի բոլոր կտավները(բոլորը չեմ տեսել) .նրանք ներկայացնում են մարդկանց հույզերը:Երբեք չեմ եղել օպերայում և բալետում, բայց գիտեմ, որ անսահման սիրում եմ դրանք:Սիրում եմ թատրոնը, որտեղ հնարավորություն ես ստանում՝ կյանքը կողքից դիտելու:
  Ես սիրում եմ կյանքը:Սիրում եմ՝ նրա անբաժան մասը համարելով հավատն առ Աստված:Ամենևին կարևոր չէ, թե որ կրոնին են պատկանում մարդիկ, ինչ Աստծու են պաշտում:Կարևորն այն է, որ նրանք հավատան, քանի որ անհավատները շատ դժվար են ապրում՝ կորցնելով իրենց հոգևոր հարստության մեծագույն մասը:
  Սիրում եմ խաղաղությունը, ազատությունը, անսահման ու անհատակ երկինքը:Սիրում եմ արևը .նա ջերմացնում է բոլորին հավասարապես:
  Ամեն  մի երևույթ իր պատմությունն ունի:Երբեմն շատ կարճ:Այսպես ասած՝ պատմության մանրանկարի մեջ:Նա ունի իր աճման ու հասունացման ժամանակը:Արևային սլացքները և սրընթաց անկումները:Փոթորիկն ու վատ եղանակը: Եվ,այս ամենով հանդերձ, ես սիրում եմ Աստծո յուրաքանչյուր արարչագործությունը:Սիրում եմ կյանքը:
  …Ով եմ եսԵս մի հասարակ մահկանացու եմ և երազում եմ ապրել կյանքը իր ամբողջ էությամբ:Մահկանացու եմ, բայց իմ հոգին անմահ է(և առհասարակ բոլոր հոգիները),քանի որ ես այն դնում եմ յուրաքանչյուր մարդու,գործողության,երևույթի մեջ,որոնց հետ առնչվում եմ:
  Ես Ամալյան եմ:Ապրում եմ իմ կյանքի տասնվեցերորդ աշունը:Մարդիկ, բնությունարվեստ, հավատ.ահա այն երևույթները, որոնք իմաստավորում են իմ կյանքը
A.M.

воскресенье, 13 ноября 2011 г.

Море...

Даже птицы у моря мечтают,
Точно так же на волны глядят,
И они, и они замечают
Красоту, что нам Боги дарят.

В летний день,когда зной чуть спадает,
Загорая у груды камней,
Я смотрю, как волна набегает
В переливном сверканьи огней.

В час урочный тогда прилетает
И садится у кромки воды
Дикий голубь...и в грезы впадает...
И мечтает до первой звезды!

Плеску волн странный голубь внимает,
Все глядит он на капель огни...
Может, тоже Ее вспоминает,
С кем делил он счастливые дни?


   Люблю лето!!! Время новых знакомств и путешествий...Но самое интересное, что впечатляется во мне-это, конечно же, море!
    Море! Сколько в этом слове романтики, волнения, свежести и чистоты! Сколько искреннос-ти и надежды, которая волной накатывает на сердце! Сколько радости и умиротворения, наполняющего душу в моменты радости и невзгоды!
    Море-любовь всей моей жизни. Какой я бываю счастливой, когда прихожу к нему, и какой тоской наполняется мое сердце, когда прощаюсь с ним. Но думаю-ведь оно живет в моем сердце, и я никогда не расстаюсть с ним. Я часть его, одна капелька, одна соленка, один камушек...И куда бы не повели дороги жизни, я всегда возвращусь к нему...
    Море-это прекрасно! Море-неиссякаемый источник вдохновения! Вдыхая полной грудью свежий воздух, ты будто вдыхаешь жизненные силы, тебе хочется творить, писать, причем делать это хочется здесь и сейчас.
    У меня всегда такое ощущение, как будто мы расстались всего пять минут назад. Я всегда мысленно с ним, в его волнах...Стоишь на берегу и чувствуешь соленый запах ветра, что веет с моря. И веришь, что ты свободен, и жизнь лишь началась...Это чудесно!!!
    Море самый верный друг! Оно всегда выслушает и поймет, оно никогда не предаст!...
A.M.

    

суббота, 12 ноября 2011 г.

Որտե՞ղ էիր

    Ներել...Բայց ինչպե՞ս...Ինչպե՞ս մոռանամ քո անտարբերությունը: Երբ ես միայնակ քայլում էի դատարկ փողոցով ու թախիծը խեղդում էր ինձ,որտե՞ղ էիր: Երբ արտասվում էի ես մութ սենյակում և հոգիս տագնապում էր սարսափի զգացումից, որտե՞ղ էիր: Որտե՞ղ էիր, երբ մենակ նայում էի աստղերին ու երազում: Որտե՞ղ էիր, երբ ավելի քան երբեք զգում էի քո կարիքը:
    Ծովը փռում էր իր ալիքները մանր քարերի վրա: Խարույկը պատմում էր մի հին հեքիաթ, թե ինչպես է սիրահարը սպասում իր սիրուհուն: Գիթառի տխուր մեղեդին արթնացնում էր ամենանուրբ ու ամենագեղեցիկ զգացմունքներ, բայց միաժամանակ հիշեցնում դեռ չբուժված վերքերիս մասին...Որտե՞ղ էիր...
    Երկնքում նշմարվեցին առաջին աստղերը: Գիթառը շարունակում էր իր տխուր ու դանդաղ մեղեդին: Գիշերվա լռության մեջ լսվում էր ծովի փրփուրի ձայնը: Խարույկը պատմում էր մի ուրիշ պատմություն, թե ինչպես են սիրահարները գտնում իրար...Դու էլի չկայիր...Որտե՞ղ էիր...
     Լուսինը իր լույսով օգնում էր աստղերին գտնել իրենց զույգերին: Գիթառը նվագում էր իր վերջին նոտաները: Խարույկը պատմում էր սիրահար զույգի հավերժական սիրո մասին և կամաց-կամաց մարում: Բայց դու չկայիր...Որտե՞ղ էիր...
     Եվ ահա մենակ ենք ես ու ծովը: Միայն նա է հասկանում իմ վիշտը առանց խոսքերի և նուրբ հպումով սփոփում այն: Գիշերը անցավ առանց երազի, բաց աչքերով: Որտե՞ղ էիր...
    Եվ քանի՜ գիշերներ են անցել...Ու դու չկայիր...Իսկ հիմա՛, հիմա՛ ինչու՞ ես եկել:Ես ի զորու չեմ ներել կամ չներել քեզ: Երկինքը վկա էր իմ տանջանքներին: Նա կների քեզ, որովհետև անհուն է ու անսահման: Իսկ ես...Ես մի հասարակ մահկանացու եմ, փոքրիկ աղջնակ, որ վախենում է միայնությունից ու չի հասկանում՝ այսքան ժամանակ ուր էիր կորել և որտեղ էիր...



A.M.