Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն անկունքով հազարավոր,
Իմ զայրույթը՝ լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:
Հովհ.Թումանյան
Ես Ամալյան եմ: Ապրում եմ իմ կյանքի տասնվեցերորդ աշունը:Մարդիկ, բնություն, արվեստ,հավատ.ահա այն երեևույթները, որոնք իմաստավորում են իմ կյանքը:
Ես սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, հարազատներիս:Իմ հոգում կուտակված ամբողջ սիրով սիրում եմ բոլոր մարդկանց,նրանց, ովքեր արդեն չկան,ովքեր ապրում են և նրանց, ովքեր դեռ պիտի ծնվեն:Սիրում եմ նրանց իմ մարմնի ամեն մի բջջով:Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք չեն գնահատում իմ սերը, ես էլի՛ սիրում եմ:Սիրում եմ՝ փոխարենը չպահանջելով ոչինչ:Եվ ինչպե՞ս կարող եմ չսիրել.չէ՞ որ Աստված , ստեղծելով մարդկանց,ասաց. << Սիրեցե՛ք միմյանց>>:
Ես սիրում եմ բնությունը:Սիրում եմ, քանի որ նրա մի մասնիկն եմ:Սիրում եմ ծառերը, ծաղիկները, որոնք զարդարում են մեր շրջապատը:Սիրում եմ գետերն ու լճերը, որոնք մաքրում են մեր հոգիները:Մի յուրահատուկ սիրով սիրում եմ ծովը:Սիրում եմ առաջին իսկ հանդիպումից սկսած:Նա է ինձ ոգեշնչում, նա է իմ ստեղծագործությունների ակունքը, իմ սկիզբն ու ավարտը:
Սիրում եմ երաժշտությունը.նա պատմում է հոգիների ցնծության և դժբախտության մասին:Սիրում եմ աշխարհի բոլոր կտավները(բոլորը չեմ տեսել) .նրանք ներկայացնում են մարդկանց հույզերը:Երբեք չեմ եղել օպերայում և բալետում, բայց գիտեմ, որ անսահման սիրում եմ դրանք:Սիրում եմ թատրոնը, որտեղ հնարավորություն ես ստանում՝ կյանքը կողքից դիտելու:
Ես սիրում եմ կյանքը:Սիրում եմ՝ նրա անբաժան մասը համարելով հավատն առ Աստված:Ամենևին կարևոր չէ, թե որ կրոնին են պատկանում մարդիկ, ինչ Աստծու են պաշտում:Կարևորն այն է, որ նրանք հավատան, քանի որ անհավատները շատ դժվար են ապրում՝ կորցնելով իրենց հոգևոր հարստության մեծագույն մասը:
Սիրում եմ խաղաղությունը, ազատությունը, անսահման ու անհատակ երկինքը:Սիրում եմ արևը .նա ջերմացնում է բոլորին հավասարապես:
Ամեն մի երևույթ իր պատմությունն ունի:Երբեմն շատ կարճ:Այսպես ասած՝ պատմության մանրանկարի մեջ:Նա ունի իր աճման ու հասունացման ժամանակը:Արևային սլացքները և սրընթաց անկումները:Փոթորիկն ու վատ եղանակը: Եվ,այս ամենով հանդերձ, ես սիրում եմ Աստծո յուրաքանչյուր արարչագործությունը:Սիրում եմ կյանքը:
…Ով եմ ես…Ես մի հասարակ մահկանացու եմ և երազում եմ ապրել կյանքը իր ամբողջ էությամբ:Մահկանացու եմ, բայց իմ հոգին անմահ է(և առհասարակ բոլոր հոգիները),քանի որ ես այն դնում եմ յուրաքանչյուր մարդու,գործողության,երևույթի մեջ,որոնց հետ առնչվում եմ:
Ես Ամալյան եմ:Ապրում եմ իմ կյանքի տասնվեցերորդ աշունը:Մարդիկ, բնություն, արվեստ, հավատ.ահա այն երևույթները, որոնք իմաստավորում են իմ կյանքը…

A.M.
Комментариев нет:
Отправить комментарий