воскресенье, 10 марта 2013 г.

* * *

Արի գրկենք գիշերը և հավերժ մնանք այդպես,
Եվ, թե կուզես, աստղերը կդառնան մեզ վկաներ:
Արի խլենք լուսինը ծով գիշերվա մութ գրկից,
Թող զարմանա գիշերը, որ ուժեղ ենք իրենից:
Բայց չէ. ինչ եմ զառանցում.
Չէ որ խավար գիշերը կախարդական ուժ ունի,
Որ պահում է իր գրկում
Երազ' լույսի, գարունի:
Արի մարենք լույսերը,
Առևանգենք արևը.
Թող հավատան աստղերը, 
Որ սիրում ենք գիշերը:
Արի փախչենք աշխարհից, փախչենք հեռու, շատ հեռու,
Եվ թե նույնիսկ ցամաքեն օվկիանոսները բոլոր,
Արի մնանք երկնքում, խավար գիշերվա գրկում.
Թող ճախրեն մեր սրտերը' միշտ սիրավառ ու մոլոր...
A.M.


Комментариев нет:

Отправить комментарий