Ես մոմ եմ վառում և աղոթում եմ...
Ուզում եմ, որ դու լինես երջանիկ,
Որ աչքերիդ մեջ չլինի թախիծ,
Որ խենթ գիշերվա մութ խավարի մեջ
Լուսինն անմոռաց փայփայի միշտ քեզ:
Ուզում եմ` աստղերը քեզ հեքիաթ հյուսեն,
Ուզում եմ` սիրես երկինքը անտակ,
Ճախրես երկնքի հեռուներում վեհ,
Սիրես ամպերը և հեռուն չքնաղ:
Թողած աշխարհի բյուրավոր մարդկանց`
Ես մոմ եմ վառում և աղոթում եմ,
Որ դու վայելես բերկրանքը կյանքի,
Որ քե'զ այցելեն երազները իմ,
Որ տիեզերքի ամեն մասունքը
Լինի քե'զ համար, և սիրես դու այն:
Ուզում եմ` հոգիդ միշտ խաղաղ լինի,
Որ տաք արևը ջերմացնի միշտ քեզ,
Որ մռայլության սև ամպը երբեք,
Երբեք չկանգնի քո գլխի վերև:
Ես մոմ եմ վառում և աղոթում եմ,
Որ կյանքն իմ ամբողջ հե'նց քեզ նվիրեմ,
Որ սիրտը իմ միշտ պատկանի հե'նց քեզ,
Որ հոգիս, թողած բյուրավոր մարդկանց,
Թռչի դեպի քեզ և քեզ հետ մնա:
Ես մոմ եմ վառում և աղոթում եմ...
A.M.
Комментариев нет:
Отправить комментарий