пятница, 30 декабря 2011 г.

Շնորհավոր գալիք Նոր տարի !!!

 

   Շուտով բոլոր ընտանիքները կհավաքվեն սիրով պատրաստված սեղանի շուրջ, կխմեն անցնող տարվա կենացը: Հետո նորից կլցնեն բաժակները ոսկեգույն շամպայնով և կգանգնեն օրվա գլխավոր հերոսի՝ Տոնածառի շուրջ: Կնայեն ժամին, և բոլորի դեմքերին կզգացվի սպասումի հաճելի անհանգստություն: Եվ վերջապես բոլոր ժամացույցները բարձր կկանչեն << 00:00 >>-ն: Եվ երջանկությունը ամենատարբեր ձևերով դուրս կգա մարդկանց սրտերից. ոմանց աչքերին արցունքներ կերևան, ոմանք, ինչպես երբեք, կժպտան անկեղծ ժպիտով, ոմանք ուրախությունից կգոռան, ոմանք ուղղակի ժեստերով կարտահայտեն իրենց երջանկությունը, ոմանք կգրկախառնվեն, կհամբուրվեն, կսկսեն պարել, երգել: Բոլորը կդիտեն գեղեցիկ հրավառությունը: Երազանք կպահեն, հույս ունենալով, որ անպայման կկատարվի:

   Եվ շա՜տ քչերը կնկատեն երեխաների ուրախ աչքերում թաքնված սպասումը, որ շուտով հրաշք կլինի, և Սանտան թռչող սահնակով կանցնի լուսնի մոտով ու նվերներ կնետի ներքև: Նրանց աչքերում միշտ ապրում է այդ սպասումը: Նույնիսկ առավոտյան վեր են թռչում անկողնուց և վազում Տոնածառի մոտ՝ գտնելու ա՛յն արկղը, որը Սանտան է բերել գիշերը: Բայց գտնում են միայն սիրելի ծնողների պատրաստած նվերները: Եվ միևնույն է շարունակում են հավատալ ու սպասել...
   Նրան սպսում ենք միշտ, նույնիսկ մեծ տարիքում... Եվ ամեն անգամ հավատացնում ենք ինքներս մեզ, որ մյուս տարի անպայման կգա: Սակայն անցնում են տարիներ, իսկ նա չկա ու չկա: Բայց սպասումն այդ հաճելի է:  




   Սկսվում է նոր տարին՝ նոր ծրագրերով: Եվ բոլորը ցանկանում են, որ այս տարին մյուսից ավելի բարեբեր ու հաջողակ լինի: 
A.M.

                                    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ!!!


суббота, 10 декабря 2011 г.

Ո՞վ եմ ես


Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն անկունքով հազարավոր,
Իմ զայրույթը՝ լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:
Հովհ.Թումանյան
   Ես Ամալյան եմ: Ապրում եմ իմ կյանքի տասնվեցերորդ աշունը:Մարդիկ, բնություն, արվեստ,հավատ.ահա այն երեևույթները, որոնք իմաստավորում են իմ կյանքը:
   Ես սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, հարազատներիս:Իմ հոգում կուտակված ամբողջ սիրով սիրում եմ բոլոր մարդկանց,նրանց, ովքեր արդեն չկան,ովքեր ապրում են և նրանց, ովքեր դեռ պիտի ծնվեն:Սիրում եմ նրանց իմ մարմնի ամեն մի բջջով:Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք չեն գնահատում իմ սերը, ես էլի՛ սիրում եմ:Սիրում եմ՝ փոխարենը չպահանջելով ոչինչ:Եվ ինչպե՞ս կարող եմ չսիրել.չէ՞ որ Աստված , ստեղծելով մարդկանց,ասաց. << Սիրեցե՛ք միմյանց>>:
   Ես սիրում եմ բնությունը:Սիրում եմ, քանի որ նրա մի մասնիկն եմ:Սիրում եմ ծառերը, ծաղիկները, որոնք զարդարում են մեր շրջապատը:Սիրում եմ գետերն ու լճերը, որոնք մաքրում են մեր հոգիները:Մի յուրահատուկ սիրով սիրում եմ ծովը:Սիրում եմ առաջին իսկ հանդիպումից սկսած:Նա է ինձ ոգեշնչում, նա է իմ ստեղծագործությունների ակունքը, իմ սկիզբն ու ավարտը:
  Սիրում եմ երաժշտությունը.նա պատմում է հոգիների ցնծության և դժբախտության մասին:Սիրում եմ աշխարհի բոլոր կտավները(բոլորը չեմ տեսել) .նրանք ներկայացնում են մարդկանց հույզերը:Երբեք չեմ եղել օպերայում և բալետում, բայց գիտեմ, որ անսահման սիրում եմ դրանք:Սիրում եմ թատրոնը, որտեղ հնարավորություն ես ստանում՝ կյանքը կողքից դիտելու:
  Ես սիրում եմ կյանքը:Սիրում եմ՝ նրա անբաժան մասը համարելով հավատն առ Աստված:Ամենևին կարևոր չէ, թե որ կրոնին են պատկանում մարդիկ, ինչ Աստծու են պաշտում:Կարևորն այն է, որ նրանք հավատան, քանի որ անհավատները շատ դժվար են ապրում՝ կորցնելով իրենց հոգևոր հարստության մեծագույն մասը:
  Սիրում եմ խաղաղությունը, ազատությունը, անսահման ու անհատակ երկինքը:Սիրում եմ արևը .նա ջերմացնում է բոլորին հավասարապես:
  Ամեն  մի երևույթ իր պատմությունն ունի:Երբեմն շատ կարճ:Այսպես ասած՝ պատմության մանրանկարի մեջ:Նա ունի իր աճման ու հասունացման ժամանակը:Արևային սլացքները և սրընթաց անկումները:Փոթորիկն ու վատ եղանակը: Եվ,այս ամենով հանդերձ, ես սիրում եմ Աստծո յուրաքանչյուր արարչագործությունը:Սիրում եմ կյանքը:
  …Ով եմ եսԵս մի հասարակ մահկանացու եմ և երազում եմ ապրել կյանքը իր ամբողջ էությամբ:Մահկանացու եմ, բայց իմ հոգին անմահ է(և առհասարակ բոլոր հոգիները),քանի որ ես այն դնում եմ յուրաքանչյուր մարդու,գործողության,երևույթի մեջ,որոնց հետ առնչվում եմ:
  Ես Ամալյան եմ:Ապրում եմ իմ կյանքի տասնվեցերորդ աշունը:Մարդիկ, բնությունարվեստ, հավատ.ահա այն երևույթները, որոնք իմաստավորում են իմ կյանքը
A.M.